ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել Save Armenia-ի կազմակերպած ընդունելությանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Պատիվ է այսօր լինել այստեղ ձեզ հետ՝ լինել կազմակերպությունների և ընկերների շարքում, որոնք տասնամյակներ շարունակ ամուր կանգնած են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Հիմա Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակաշրջանի մեջ, և շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է Հայաստանին աջակցելու լավագույն միջոցը այս շատ կարևոր և բարդ ժամանակներում:
Գիտեք, իհարկե, մեր տարածաշրջանն ընդհանուր առմմբ, չափազանց բարդ է եւ լի խորը պատմական հակասություններով, որոնք, իհարկե, արտացոլվում են նաև մեր օրերում։ Բայց հիմա կարծում եմ, որ պետք է կենտրոնանանք օրակարգի վրա, որը ապագայի հեռանկար կբացի: Եվ ամենակարևորը դրա վրա աշխատելն է։
Եթե հարցնեիք, ո՞րը կլինի Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցը Միացյալ Նահանգների տեսանկյունից, ես կասեի, որ շատ կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը դնել և ունենալ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի առաջնահերթությունների ցանկում։
Իհարկե, մենք նույնպես քարոզում ենք կրոնի ազատությունը։ Բայց գիտեք, ես կարծում եմ, որ մարդկանց ազատությունը պաշտպանելու ամենակարևոր գործիքը կայուն խաղաղությունն է, քանի որ կոնֆլիկտային միջավայրը, կարծում եմ, ամենահարմար միջավայրն է մարդկանց բոլոր իրավունքները, բոլոր հնարավոր իրավունքները ոտնահարելու համար: Ահա թե ինչու հիմա մենք կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, քանի որ կարծում ենք, որ միայն կայուն խաղաղություն ունենալը մեր տարածաշրջանում կարող է ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ երաշխավորելու ժողովրդավարությունը, մարդկանց իրավունքները:
Հուսով եմ՝ գիտեք, որ Հայաստանը. ձգտում է ժողովրդավարության. մենք փորձում ենք խորացնել և ինստիտուցիոնալ դարձնել մեր ժողովրդավարությունը՝ այն կայուն դարձնելու և իշխող թիմերի քաղաքական կամքից կախվածության մեջ չթողնելու համար, և դա շատ կարևոր է։
Ես հավատում եմ, որ հիմա ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կա միայն մեկ գործիք այն ուժերի համար, որոնք ցանկանում են շրջել Հայաստանի դեմոկրատական ուղին: Ահա թե ինչու մենք այդքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, քանի որ համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է ազատության, կրոնական ազատության, ինչպես նաև ժողովրդավարության, զարգացման և մեր ժողովրդի ապագայի ու երջանկության համար:
Իհարկե, մենք ապավինում ենք մեր բարեկամներին, Save Armenia կազմակերպության մեր ընկերներին, և մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ այժմ և հուսով ենք, որ ձեր աջակցությունը շարունակական կլինի, և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք , մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա:
Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ՝ կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը»: