Դավիթ Խուդաթյանը և Պետր Պիրունչիկը քննարկել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ օրակարգային մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել են միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ 

Քննարկվել է նաև կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930