Skip to main content

Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունը

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի։ 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հաստատել են տարածվող տեղեկությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։

Քաղաքացին գնացքի միջից սեղմել է «վթարային կանգառ» բռնակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարածները օտարերկրյա քաղաքացիներ են:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031