«Արբատ» հայկական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է. ԶԼՄ-ներ

Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ համակարգի աղբյուրին։

«Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել էր «Արբատ» առանձին հատուկ նշանակության գումարտակի հիմնադիր և Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախնական վարկածով՝ կատարվածը մահափորձ է, թիրախը հենց Սարգսյանն է եղել:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031