Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031