Skip to main content

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված էր եւ ծրագրված. ՏԱՍՍ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված եւ մանրակրկիտ ծրագրված էր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

«Սարգսյանի դեմ մահափորձը մանրակրկիտ ծրագրված եւ պատվիրված էր։ Ներկայում քննիչները պարզում են հանցագործության պատվիրատուների ինքնությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երկուշաբթի առավոտյան «Ալ առագաստներ» բնակելի համալիրի Ավիացիոննայա փողոցի բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է որոտացել։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայր է ժամանել Հյուսիսարեւմտյան վարչական շրջանի դատախազ Մաքսիմ Կիսելյովը։ Մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայությունների հետ միասին կատարում են դեպքի վայրի զննություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930