Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ։

Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է իր էջում.

«Նախ աշխատակազմին եմ ներկայացրել իմ նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հաջորդիվ քննարկել ենք հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Կոստանյանը ազատվել էր Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Կոստանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031