Փոխքաղաքապետը՝ քարտերից հավելյալ գումարներ գանձելու մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումարներ է գանձվում ։

Գրիգորյանը վստահեցրեց, որ նման դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում միջոցների անբավարար լինելու պարտք է ձևավորվում և հետագայում պարտքն է գանձվում։

«Տպավորություն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ պատրաստակամ են ուսումնասիրել բոլոր խնդիրներն և եթե կարձանագրվի, որ տեխնիկական խնդիրի պատճառով սխալ է տեղի ունեցել, անպայման կուսումնասիրվեն, հաստատվելու դեպքում գումարները կփոխհատուցվեն։

Քաղաքապետի տեղակալը վստահեցերեց՝ յուրաքանչյուր խնդրի հետևից գնալու և ուսումնասիրելու են. «Այս պահին նման հայտարարությունները հաստատող դեպք չենք արձանագրել»,- նշեց Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031