Արտադրամասերում գոյություն ունեն մարդկային արժшնապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ․ ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլը շարունակվում է

Ասել են՝ տոկոս բարձրացում, դրանից ավել չի լինելու, անձամբ ես համաձայն չեմ։ Ժողովուրդ, ի՞նչ կարծիքի եք, կարողանո՞ւմ եք վարկերը վճարել, ձեր ընտանիքներին պահել։ Այս մասին ասել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներից մեկը։ Հավաքվածնեն ի պատասխան նշել են, որ որևէ մեկն իրենցից չի կարողանում ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի ծախսերը։

«Երբ որ մենք պահանջում ենք քննարկում, դա նշանակում է, որ այն առնվազն պետք է տեսանկարահանվի, և մենք ունենանք գրավոր պատասխաններ։ Առավել քան համոզված եմ, որ արտադրամասերում գոյություն ունեն մարդկային արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ»,- նշել է մեկ այլ աշխատակից։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլ է, աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930