Վաշինգտոն այցի շրջանակում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի սկզբին Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով:

«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասաց նա։

Վերջինս նկատեց, որ այլ միջոցառումների մասնակցության հրավերներ ևս կան։ Այս պահին քննարկվում է դրանց մասնակցության հնարավորությունը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031