Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց․ նրա նկատմամբ կկիրառվի ազատազրկում՝ 1 տարի 9 ամիս ժամկետով

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։

Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվեց 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930