Հայտարարագիր լրացրած ծնողին եկամտահարկից կվերադարձվի երեխայի մանկապարտեզի վարձավճարը

Համայնքներում երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ կվերադարձվի  եկամուտների հայտարարագիր լրացրած ծնողի վճարած եկամտահարկից:

  Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կտա համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիներին:

«Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ, մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են, դա նշանակում է, որ մարդիկ երեխայի մանկապարտեզի համար վճարում են մոտավորապես տարեկան 96 հազար դրամ:

Հիմա, այն մարդիկ, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 հազար դրամ և համընդհանուր հայտարարագիր լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն այս տարիֆներով ամբողջությամբ հետ կստանան»,- մանրամասնել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կան նաև ավելի բարձր վարձով մանկապարտեզներ, որտեղ տարեկան վճարը 300 հազար դրամ է կազմում, սակայն քաղաքացին 100 հազար դրամը հետ կստանա, եթե եկամտային հարկ է վճարել: 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930