Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031