Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ. վարչապետ

«Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»:

Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է ՀՀ վարչապետ իկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Հ.Գ. Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:

Կարեւոր է ընդգծել, որ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:

Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից եւ հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031