Վնասվածքից հետո Արմանը կստանա՞ տիտղոսային պայքարի հնարավորություն․ հայտնի են մանրամասները

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ չի տրվել։

«Կոնկրետ պայմանավորվածություններ չկան, որ Արմանը վերադառնալուց անմիջապես հետո կպայքարի տիտղոսի համար»,- ТАСС -ին հայտնել են մարտիկի թիմից :

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր եկել թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ պայքարից։ UFC-ն արդեն հայտարարել է, որ Մախաչևի նոր մրցակիցը UFC 311-ում կլինի բրազիլացի Ռենատո Մոիկանոն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031