Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը

ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Միաժամանակ «Հրապարակ» թերթը գրում է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930