Ալեքսեյ Նավալնիի երեք փաստաբանները դատապարտվեցին «ծայրահեղականության» համար

Բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները՝ Իգոր Սերգունինը, Ալեքսեյ Լիպցերը և Վադիմ Կոբզևը այսօր դատապարտվեցին համապատասխանաբար՝ երեքուկես, հինգ և հինգուկես տարվա ազատազրկման։ Ռուսական դատարանը նրանց մեղավոր ճանաչեց «ծայրահեղական խմբավորմանը պատկանելու» համար։

«Սպասելի էր», — դռնփակ դատական նիստից հետո հայտարարեցին Նավալնիի փաստաբանները։

«Այս ամենը շատ տխուր է, բայց մենք կանգ չենք առնելու, առաջ ենք շարժվելու», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեքսեյ Լիպցերի փաստաբան Անդրեյ Օրլովը։

Կրեմլի կոշտ քննադատ ընդդիմադիր Նավալնին մահացել է Արկտիկայի բանտային գաղութում 2024 թվականի փետրվարին՝ կասկածելի հանգամանքներում: Նրա համախոհներն ասում են, որ նա սպանվել է, ամենայն հավանականությամբ, Կրեմլի հրամանով, ինչը Ռուսաստանի իշխանությունները հերքում են:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031