Նեթանյահուի գրասենյակը՝ Գազայում հրադադարի համաձայնագրի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնապես հաստատել է երկրի մասնակցությունը Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի համաձայնագրին, հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը։

Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի հաստատման համար նախատեսվում է անվտանգության հարցերով նախարարների կաբինետ գումարել, ապա կառավարության նիստ անցկացնել։ Այս հարցի շուրջ քվեարկությունը նախատեսված է հունվարի 18-ին։

Հիշեցնենք, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանագիր են ստորագրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին։ Փաստաթուղթը կազմվել է ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ։ Դրա առաջին փուլը կսկսվի հունվարի 19-ին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031