ՀՀ-ում իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պարբերաբար խոսում է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության բացասական վերաբերմունքի և կոնֆրոնտացիոն էության մասին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը երկու տարով երկարաձգելու ԵՄ առաջարկը։

«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են։ Ավելին, դրան միանում են նաև ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է հավաքական Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Մեզ համար նրա նպատակները պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ», — պատասխանել է նա։

Զախարովան նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունից բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց ոչինչ պետք չէ սպասել։

Նրա խոսքով՝ ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության։

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը տեղակայելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու. «Ինչո՞ւ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, ով արտաքին դիտորդ չէ և ով շահագրգռված է կայունության մեջ»։

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է որպես ազդեցություն տարածելու գործիք և դիտորդական առաքելության հովանու ներքո լրտեսական գործունեություն է ծավալում տարածաշրջանում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -