Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է

Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի։

Այս մասին հայտնելէ The Hill-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության բաժնի զեկույցին։

Միաժամանակ, ըստ տեղական իշխանության, տուժածների ճշգրիտ թիվը դժվար կլինի ասել, քանի դեռ համապատասխան մարմինները չեն կարողացել ուսումնասիրել հրդեհից տուժած բոլոր տարածքները:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով՝ կրակը դեռ չի հաջողվում մարել, ուժեղ քամիները և չոր եղանակը բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքը: Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ և ձեռնարկություններ՝ ոչնչացվել: Նահանգին միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031