Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Հինգ մարդ մահացել են «Փելիսեյդս» անվանումը ստացած հրդեհի գոտում, վեցը՝ «Իտոնից» տուժած տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում հունվարի 7-ին բռնկված հրդեհները մոլեգնում են ավելի քան 15,2 հազար հա տարածքում։

Երկու ամենամեծ հրդեհները՝ «Իտոնը» և «Փելիսեյդսը», տեղայնացված են համապատասխանաբար միայն 3% և 8%-ով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031