Արսեն Բաբայանը ձերբակալված չէ․ ՆԳՆ խոսնակ

2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե Արսեն Բաբայանը ևս ձերբակալվել է, ՆԳՆ խոսնակը նշեց, որ ոչ:

Հիշեցնենք՝ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է իրեն և իր ընկերներին։

Ավելի ուշ փաստաբանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանությունից դուրս է եկել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031