Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը

Եվրոպական խորհրդարանու Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։

Այս մասին ԵԽ պատգամավորը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

 Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,-ընդգծել է Միրիամ Լեքսմանը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031