Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին։

«Նա ցանկանում է հանդիպել։ Եվ մենք պատրաստվում ենք: Նախագահ Պուտինը հանդիպում է ուզում, նա նույնիսկ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Մենք պետք է վերջ դնենք [ուկրաինական հակամարտությանը]», — ասաց նա լրագրողներին հինգշաբթի Ֆլորիդայում: Հեռարձակումն իրականացրել է Fox News հեռուստաալիքը։

«Ինչ վերաբերում է [Չինաստանի] նախագահ Սի Ցզինփինին, ապա շատ քննարկումներ են եղել։ Բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված բազմաթիվ մարդկանց հետ, որոշներն արդեն կայացել են։ Բայց ես կնախընտրեի սպասել մինչև հունվարի 20-ը [Թրամփի երդմնակալության օրը]»,- հավելել է ամերիկացի ապագա առաջնորդը։

Լրագրողները հանրապետականից հետաքրքրվել են, թե ինչ ձևաչափով կցանկանար բանակցություններ վարել Պուտինի և Սի Ցզինպինի հետ։ «Դա մնում է պարզել»,- պատասխանեց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031