Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: 

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ալի Աքբար Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք: 

Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին: 

Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ զրուցակիցները քննարկել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները: Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ:  

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031