Ոչ մի լավ բան չեմ կարող ասել արցախցիների վերադարձի մասին. Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից հետո բոլոր իրատեսական ջանքերը գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ–ում և որոշակի իրավունքներով օժտված լինի։

«Այս ջանքերը, կարծում եմ, ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից։ Ինչ–որ առումով նաև այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,– նշեց նա։

Ըստ նախարարի` արցախցիների վերադարձի կամ այնտեղ մնալու մասին ՀՀ իշխանությունները խոսում էին այն ժամանակ, երբ հայերն ապրում էին այնտեղ։

«Ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել. ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031