Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Կարեն Գիլոյանի՝ պաշտոնից ազատվելու որոշումը

«Այո՛, պարոն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ սպորտի գծով, և այստեղ, կարծում եմ, պատճառները տարբեր են։

Կարծում եմ, որ պարոն Գիլոյանը կարիք չունի իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, և ունենալու ենք նաև բազմաթիվ գործակցության առիթներ»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Կարեն Գիլոյանի պաշտոնից ազատվելու վերաբերյալ հարցին ի պատասխան։

Նախարարը հավելեց, որ սպորտի ոլորտում ևս գտնվում են բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ․ «Կարծում եմ, որ նոր մոտեցմամբ այս տարի կգրանցենք ավելի մեծ արդյունքներ։ Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոններից, ու կարծում եմ, որ գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել․ դա է իմ սկզբունքը իմ գործընկերների հետ աշխատանքում»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031