Ալիևը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Ալիևի՝ Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքներին ու մեղադրանքներին․

«Ըստ էության Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։

Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։
Սկզբում նա նշեց,որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։

Հերթական անգամ պարզվեց,որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։

Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն » ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։
Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։

Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիեւի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։
Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։

Ում համար թանկ է ՀՀ-ն ՝ Եռաբլուրով,Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով,պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։
Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031