Քաղաքապետարանի լրատվության վարչության պետն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանը գրում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

ընկերներ ու հարազատներ,

անցյայ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։ Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել, երևի դուք կասեք։

Ներողություն, եթե ոչ միշտ է հաջողվել ավելի արագ արձագանքել, քանի որ ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն’ առանձին դեպքերում ավելի արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե’ ձեզանից ոմանց հետ նույն հարկի տակ։ Այս պահին դեռ չկա կոնկրետ որոշում իմ հետագա աշխատանքի մասին։ Կան հնարավոր տարբերակներ, բայց դեռ որոշում չեմ ընդունել։ Կդիտարկեմ հնարավոր առաջարկներ, հասկանալու, թե որն է ինձ ամենաընդունելին։

Շնորհակալ եմ բոլորին, ու առաջնահերթ’ լրատվության վարչության իմ ընկերներին»,- գրել է նա

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Օֆելյա Սիմոնյանը նշանակվել է լրատվության վարչության պետի պաշտոնակատար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031