Հայաստանի հոկեյի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Մոսկվայում

Հունվարի 18-ից 23-ը Հայաստանի հոկեյի հավաքականը կշարունակի նախապատրաստվել ապրիլին Երևանում կայանալիք տնային աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Մոսկվայում, որտեղ մի քանի ընկերական հանդիպումներ կանցկացնի։

Նշենք՝ ապրիլի 12-20-ը Հայաստանում կանցկացվեն տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Մինչ այդ էլ՝ հունվարի 24-25-ը, կկայանան AHL կանոնավոր առաջնության վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով կպարզվեն հաղթողը, ինչպես նաև փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ զույգերը։

Փետրվարի 8-9-ն էլ կանցկացվեն Գրիգորի Մկրտչյանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումները։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930