ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի աշխատանքների առաջին օրը ստորին պալատի օրենսդիրները քվեարկությամբ ընտրեցին Մայք Ջոնսոնին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Փաստորեն, հանրապետական գործիչը պահպանեց այդ պաշտոնը, որը նա զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։
Թեև օրվա սկզբին կասկածներ էին հնչում, թե արդյոք Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող հանրապետականները կողմ կքվեարկեն Ջոնսոնի թեկնածությանը, իսկ նախորդ օրերին որոշ հանրապետական օրենսդիրներ բարձրաձայնել էին իրենց բացասական մոտեցումը նրա վերընտրության առնչությամբ, սակայն, ի վերջո, Լուիզիանա նահանգը ներկայացնող 52-ամյա Մայք Ջոնսոնի օգտին քվեարկեցին Ներկայացուցիչների տան 220 հանրապետաններից 218-ը։
«Մայքը հիանալի խոսնակ կլինի, և մեր երկիրը դրանից միայն կշահի», — սոցիալական ցանցերում ողջունել Է Թրամփը խոսնակի հաղթանակը: «Ամերիկացիները չորս տարի սպասում էին առողջ բանականությանը, ուժին և առաջնորդությանը»: