Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031