Երևանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը գրանցվել է շտապբուժօգնության ծառայության 3373 կանչ

Երևանում  դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին շտապբուժօգնության ծառայության  3373 կանչ է գրանցվել:

«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ ի Ռուբեն Գրիգորյանը, նշելով, որ այդ օրերին ոչ մի արտակարգ պատահար չի գրանցվել, ծառայությունն աշխատել  է բնականոն հունով:

Ըստ նրա՝ կանչերը եղել են հիմնականում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների, սիրտ-անոթային խնդիրների, ինֆեկցիոն հիվանդությունների և մի քանի թունավորումների դեպքերի  մասով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031