Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին. Блокнот Россия

Մոսկվայում փորձել են թունավորել Սիրիայի նախկին նախագահ Բաշար սադին, գրում է Блокнот Россия-ն։

Հաղորդվում է, որ նա ծանր վիճակում է, բայց ողջ է մնացել:

«Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական է, թե խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է. նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել ապահարզանին»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ թույնը, որով փորձել են թունավորել Սիրիայի նախկին ղեկավարին, դեռ չի բացահայտվել։ Հայտնի է, որ նա դժվարացել է շնչել և կորցրել գիտակցությունը։

Առայժմ նախկին նախագահին մահափորձի վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ քաղաքական հակառակորդներից մինչև ընտանեկան դրդապատճառներ։

Սիրիայի նախկին նախագահին թունավորելու փորձի մասին գրում են նաև թուրքական և բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «չստուգված» աղբյուրները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930