Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունել Պուտինի ներողությունը և փոխհատուցում է պահանջում

Բաքվում հիշատակի արարողությունից հետո Իլհամ Ալիևը Պուտինին ուղղված հայտարարություն է արել, որում ասել է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից և պահանջել է հստակ ընդունել մեղքը։ Գրում է BILD-ը։

«Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,- ասել է Ալիևը։

Ալիևը չի ընդունել Պուտինի «կիսալուրջ» հայտարարությունները կատարվածի վերաբերյալ, որտեղ նա ուղղակիորեն չի խոսել ռուսական հրթիռների մասին, որպես լիարժեք ներողություն, գրում է BILD-ի խմբագիր՝ ֆոն Գուտենբերգը։ Նա նաև Ռուսաստանից պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և փոխհատուցում վճարել տուժածներին։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930