Աստղագուշակ դեկտեմբերի 30-ի համար

ԽՈՅ

Գործերը մի հետաձգեք: Օրվա սկզբին շատ բան լավ կստացվի: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Չի բացառվում իրականանան հին ցանկությունները կամ հնարավոր դառնա մի բան, ինչի մասին երկար երազել եք: Այս հատվածը հարմար կլինի նաև ուղևորությունների համար, որոնք լավ կանցնեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ ու բարդ զբաղմունքների համար: Ուժերը վերականգնելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու: Որոշ Խոյեր կուզենան մենակ մնալ, ժամանակավորապես սահմանափակել կապերը:

ՑՈՒԼ

Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում կգերակշռի: Դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք երկար ժամանակ չի հաջողվել ավարտել, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ մտորել եք: Շատ Ցուլերի առաջատարի որակներն այսօր վառ են արտահայտվելու: Եթե օգնականների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի:

Հուզական դաշտն անկայուն կլինի: Երբեմն կարող եք տագնապել դատարկ բաների պատճառով, անհանգստանալ մի բանի համար, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում աջակցել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Լուրջ տրամադրվելը դժվար է լինելու, գործերի վրա կենտրոնանալը՝ նույնպես: Սեփական ուժերը ճիշտ գնահատել էլ չի ստացվի, ուստի լավ է խորհուրդներ չտաք, լուրջ պարտավորություններով չկապվեք: Շատ Երկվորյակներ ֆինանսական հարցերը լուծելիս հակված կլինեն թեթևամտության: Դա կարող է զուր ծախսերի և անհաջող գնումների հանգեցնել:

Իսկ ահա հանգստի, հետաքրքիր զբաղմունքների և ոչ ֆորմալ շփումների համար օրը շատ բարենպաստ կլինի: Նրանք, ովքեր աշխարհիկ միջոցառումների կմասնակցեն, հաճելի ծանոթություններ կհաստատեն:

ԽԵՑԳԵՏԻՆ

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի: Բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին, ամեն ինչ կյանքի կկոչեք ու գոհ կմնաք արդյունքից: Որոշ Խեցգետինների լավ նորություններ են սպասվելու: Ամենայն հավանականությամբ դրանցով կկիսվի հին ծանոթներից մեկը:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե վերջին պահին եք որոշել ճամփա գնալ: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ, միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԱՌՅՈՒԾ

Օրը հրաշալի կլինի ծրագրերը քննարկելու համար: Չզարմանաք, եթե ձեզ հուշեն՝ ինչպես իրագործել այն մտահղացումները, որոնք մինչև վերջերս ֆանտաստիկ էին թվում: Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք, կուզենաք արդյոք նախաձեռնող լինել:

Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ընկերություն եք արել կամ շատ վաղուց համագործակցել եք: Նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն: Չի բացառվում ձեզ այնքան գրավիչ բան առաջարկեն, որ հրաժարվել չուզենաք:

ԿՈՒՅՍ

Օրվա սկզբին հնարավոր մանր-մունր թյուրիմացությունների պատճառով մի հուզվեք: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչից կկարողանաք գլուխ հանել: Լուրջ սխալներ չեք գործի, իսկ մանր-մունր թերացումները ժամանակին կնկատեք ու կուղղեք:

Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Չի բացառվում, որ շատ լուրջ հարցեր քննարկվեն, և դուք օգտակար բաներ իմանաք: Որոշ Կույսեր աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի. մտերիմների հետ շփումները կուրախացնեն։

ԿՇԵՌՔ

Օրվա սկիզբը հեշտ չի անցնի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, չեն բացառվում լուրերը, որոնք կստիպեն հուզվել: Արժե ստացված ինֆորմացիան ինչպես հարկն է ստուգել. վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ շուտով դրական փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսին ձեր նախաձեռնություններին հաջողությունն է ուղեկցելու: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Բացի այդ, ձեր կողքին կլինեն ամեն ինչում օգնելու պատրաստ մարդիկ:

ԿԱՐԻՃ

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար կլինի ամենատարբեր հարցեր լուծելու համար: Այն Կարիճները, որոնք կստանձնեն գործերը, որոնք նախկինում չեն ստացվել, հաջողության կհասնեն: Օգնության կարիք հազիվ թե լինի, բայց եթե նոր ծանոթներն այն առաջարկեն, լավ է չմերժեք. դա օգուտ կտա հարաբերություններին:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Տան համար պիտանի իրեր գնելու շանս կունենաք: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Եթե օրվա համար լուրջ բան եք ծրագրել, լավ է գործը միանգամից ստանձնեք, ոչ մի բան չհետաձգեք: Օրվա առաջին կեսին աստղերի աջակցությունը նկատելի կլինի: Որոշ բարդ առաջադրանքներ սպասվածից արագ կլուծեք:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Հավասարակշռություն պահպանելը կդժվարանա: Ամենատպավորվող Աղեղնավորները կարող են դատարկ բաների պատճառով բարկանալ կամ վշտանալ: Մի փոքր հանգստացեք. դա էլ բավարար կլինի, որպեսզի տրամադրությունը լավանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրվա սկզբին կուզենաք նոր, անսովոր ու գրավիչ բան ստանձնել: Ցանկացած ծանոթ գործ կարող է ձանձրալի, հոգնեցնող ու անօգուտ թվալ: Սակայն աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Դրանից հետո ձեզ ավելի լավ, հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Լավ գաղափարներ կունենաք, և դուք արագ կգտնեք մտածածն իրագործելու հնարավորությունը: Եթե հին ընկերները ձեզ հետաքրքիր միջոցառումների հրավիրեն, մի մերժեք նրանց. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ՋՐՀՈՍ

Լավ է չշտապեք: Օրվա սկզբին կենտրոնանալը դժվար կլինի: Եթե բարդ գործեր ստանձնեք, դրանցից արագ գլուխ հանել հազիվ թե հաջողվի, դրա պատճառով տրամադրությունը կարող է փչանալ: Մի փոքր սպասեք. շատ շուտով դուք կնկատեք, որ պատրաստ եք բարդ առաջադրանքների լուծմանը: Եվ հենց այդ ժամանակ էլ սկսեք գործել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: Այդ հատվածը բարենպաստ կլինի սիրահարված Ջրհոսների համար, որոնք ուրախության բազում առիթներ կունենան: Գոհ կմնան նաև երեկոն հարազատների հետ անցկացնող Ջրհոսները:

ՁԿՆԵՐ

Օրվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Որոշ ժամանակ պիտի ծախսեք բավական ձանձրալի կամ պարզապես անօգուտ զրույցների վրա, և տրամադրությունը դրանից հազիվ թե լավանա: Բայց շատ շուտով ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, և դուք միանգամից կմոռանաք բոլոր տհաճ պահերի մասին:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, իսկ ընկերները՝ առաջարկներով, որոնց միանգամից կուզենաք համաձայնել:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031