Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին

Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից ադրբեջանական ինքնաթիռի խոցման համար, սակայն դեռևս չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի չի ավարտվել ավիաաղետի պատճառների հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, մենք տեսել ենք, սակայն ոչինչ չունեմ ավելացնելու նրան, ամեն ինչ արդեն ասել եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը տեսել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունը։

«Այս ավիացիոն միջադեպի հետաքննություն է ընթանում, և նախքան եզրակացությունները, որոնք արվելու են հետաքննության արդյունքների հիման վրա, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական ​​տալ և չենք անելու։ Մենք ունենք մեր ավիացիոն իշխանությունները, որոնք կարող են դա անել, և այդ տեղեկությունը կարող է լինել միայն նրանցից»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվել է Ռամզան Կադիրովի առաջարկած ֆինանսական և այլ օգնությունից:

«Ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը։ Մենք անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում և ցուցաբերելու ենք մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը, ներողություն խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարել»,- գրել են ԶԼՄ-ները:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031