Երևանում բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան-Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 45 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն-Նորք Մարաշ երթուղին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930