Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրել է աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։

Նա ընդգծել է, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության վճարները։

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատարը բերել է մի քանի օրինակ՝ մեկ սենյականոց բնակարանի դեպքում 400 դրամի փոխարեն քաղաքացիները կվճարեն 455 դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, երեք սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, չորս և ավելի սենյականոցի դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Անհատական բնակելի տների մասով աճը միջինում կազմում է 180 դրամ՝ մեկ տան հաշվարկով։

«Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աճը կազմում է 80 դրամ»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031