Լուրջ խնդիրներ կունենանք․ ՆԱՏՕ-ից նախազգուշացնում են

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է պաշտպանական ծախսերի ավելացման, պաշտպանական արդյունաբերության ամրապնդման եւ արտադրության ընդլայնման անհրաժեշտության մասին:

Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն առայժմ բավարար քանակությամբ ռազմական արտադրանք չի արտադրում երկարաժամկետ հեռանկարում իրեն պաշտպանելու համար:

«Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, չորս-հինգ տարի հետո մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- ասել է Ռյուտեն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս դժվար թե հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա:

«Հիմա մենք վախենալու կարիք չունենք, սակայն երկարաժամկետ հեռանկարում ես անհանգստացած եմ», — հավելել է գլխավոր քարտուղարը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930