Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։

Ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։

«Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար… Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», — ասել է Արսենյանը։

Դեսպանը նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031