Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով։

Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։

Ավտոճանապարհի մյուս հատվածներում տրանսպորտային տեղաշարժն ազատ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031