Արևմուտքը ցանկանում է պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իր ազդեցության ուղեծիր. Գերասիմով

Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերսիմովը օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում։

Նրա խոսքով, այդ փորձերը ցույց են տալիս շահագրգռվածություն՝ երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների՝ ուկրաինական սցենարով։

«Անդրկովկասում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը՝ ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության ուղեծրում, կործանարար ազդեցություն ունի դրա զարգացման վրա»,- նշել է Գերասիմովը։

Գերասիմովն ասել է, որ Կովկասում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում, մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների նորմալացում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930