Արեւմուտքի ներկայացուցիչներն իրենց համարում են Տիրոջ ներկայացուցիչը Երկրի վրա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ եւ արեւմտյան շատ երկրների ղեկավարները, Աստծուն չհավատալով, իրենց համարում են նրա ներկայացուցիչը Երկրի վրա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով ՊՆ կոլեգիայում՝ պետության ղեկավարն անդրադարձել է ԱՄՆ եւ Արեւմուտքի կողմից մնացյալ ողջ աշխարհին ինչ-որ մշտական փոփոխվող կանոնների պարտադրման թեմային։ «Բայց, ըստ էության, կա միայն մեկ կայուն կանոն. ոչ մի կանոն նրանց համար, ովքեր անում են դա, նրանց համար, ովքեր իրենց համարում են ողջ աշխարհի գլխավորը, նրանց համար, ովքեր իրենց համարում են Տիրոջ ներկայացուցիչը Երկրի վրա։ Չնայած իրենք Տիրոջը չեն հավատում»,- փաստել է Պուտինը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031