Մահաբեր զենք՝ ՀՀ-ին, սահմանին ԵՄ առաքելությունը՝ մտահոգիչ․ Հաջիևի հայտարարությունները

Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևի խոսքով՝ Հայաստանը Ֆրանսիայից «մահաբեր զենք է ստացել»։

«Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է, ուստի նրա ռազմականացումը պատասխանատվության խնդիր է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը և նշել, որ այն պետք է դադարեցվի:

«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լիներ, սակայն, ինչպես տեսնում ենք, այն դառնում է մշտական ​​առաքելություն, ընդլայնվում են դրա կազմը և աշխարհագրական մանդատը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», — ասել է Հիքմեթ Հաջիևը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -