Սիրիայում զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու և նախագահին տապալելու մասին

Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել է, որ իր զինյալները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ալ Ջազիրա»-ն, «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատությունները կմնան վարչապետի ենթակայության տակ, քանի դեռ  պաշտոնապես չեն հանձնվել:

Ըստ աղբյուրի՝ Սիրայի նախագահ Բաշար Ալ-Ասադի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:

Մասնավորապես՝ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակի բարձրաստիճան սպաներին, այսօր վաղ առավոտյան հայտնել է, որ Ասադն ինքնաթիռով մեկնել  է անհայտ ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031