Այս տարի «Եվրատեսիլ 2025»-ի մասնակցին կընտրի հեռուստադիտողը․ հայտագրումը սկսված է

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումը սկսված է։ Այս մասին ասված է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում:

Հայտագրվելու համար պետք է այցելել www.eurovision.am կայք եւ լրացնել առցանց հայտադիմումը:

«Շտապե՛ք գրանցվել, քանի որ այս նախագիծը ձեր երազանքն իրականություն դարձնելու լավագույն հնարավորությունն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս տարի «Եվրատեսիլ 2025»-ի մասնակցին կընտրի հեռուստադիտողը։

Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբեւէ չհրապարակված եւ չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -