Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ

Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մի շարք անձինք ձերբակալվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվածների թվում են նաև Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ, մասնավորապես փոխհամայնքապետը և ևս մեկ աշխատակից։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- նշեցին կոմիտեից:

Հիշեցնենք` երեկ տեղեկություն էր տարածվել, որ ձերբակալվել են Արարատի համայնքապետը, նրա տեղակալն ու այլ պաշտոնյաներ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031