Քաղաքացին 20 նամակ է գրել, որ 16 մլն պարտք ունի, օգնենք փակի․ վարչապետը անդրադարձավ օնլայն խաղատների հարցին

«Արդյոք, ձեր կարծիքով, Կառավարությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում օնլայն խաղատների գործունեության նկատմամբ»։

Հարցը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ուղղեց ՀՀ վարչապետին։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 2018 թվականից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել, գովազդն արգելվել է Հայաստանում, բուքմեքերական գրասենյակները համատարած փակվել են։

«Այդտեղ դեռ շատ բան ունենք անելու, այդ ոլորտը ոչ միայն կանոնակարգելու, այլև ավելի պատշաճ կերպով հարկելու, հիմա գիտեմ, որ մի քանի նախագծերի շուրջ ենք աշխատում, վերջին շրջանում օրենսդրական բավականին փոփոխություններ ենք արել։

Ես քաղաքացիներից նամակ էլ եմ ստանում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինձ մի քաղաքացի նամակ է գրել, ասում է՝ դժվար վիճակում եմ, օգնեք, ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ դե, պարտք ունեմ, ասում եմ՝ ինչքա՞ն, ասում է՝ օրինակ՝ 16 մլն դրամ, օգնեք փակեմ, ասում եմ՝ նախ ինչի՞ց է էդ պարտքը, ասում է՝ դե, 6 մլն ունեի, հետո ինձ ասացին, թե ձև կա, կազինոյում կարանք խաղանք, այդ պարտքը փակենք, դառավ 16 մլն»,- նկատեց վարչապետը։

Վերջինս հույս հայտնեց, որ երբ Կառավարությունն այս ուղղությամբ էական խստացնող նախագծեր բերի, Մհեր Սահակյանը այդ նախագծին կողմ կքվեարկի։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031