Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ, վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Այս մասին հայտնել են ՀԱՕԿ-ից:
Օրակարգում ընդգրկված հարցերից է հաջորդ երեք տարիներին՝ 2026թ., 2027թ. և 2028թ., աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը: Կորոշվի նաև եկող տարի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովի անցկացման ժամկետը, քննարկվող հարցերի օրակարգը, որտեղ կներառվի նաև նախագահի ընտրության կարգը:
Մանամայի ծանրահարթակ դուրս կգան նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ 9 տղամարդ, 2 կին:
Նրանք են ՝
դեկտեմբերի 7- 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
դեկտեմբերի 8- 55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9- 67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
դեկտեմբերի 11- 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12- 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13- 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը՝ 21:00-ին,
դեկտեմբերի 14- 109 կգ B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը՝ 14:00-ին,
դեկտեմբերի 14- 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14- 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15- 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:
Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: